Երկրաշարժից 4 օր անց Իզմիրի փլատակների տակից 4-ամյա երեխա է դուրս բերվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած երկրաշարժից 4 օր անց Թուրքիայի Իզմիր քաղաքում փրկարարները փլատակների տակից 4-ամյա երեխա են դուրս բերել: Նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որտեղ բժիշկները կտրամադրեն անհրաժեշտ բժշկական օգնություն: Այդ մասին հայտնել են փրկարարական աշխատանքները ուղիղ եթերում ցուցադրող NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Իզմիրում որոնողափրկարարական աշխատանքներն ընթանում են ավելի քան 91 ժամ:

նկար

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը եղել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։ Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։ Զոհերի թիվը հասել է 98-ի, տուժած 994 քաղաքացիներից 847-ը հիվանդանոցներից դուրս է գրվել։ 

Երկրաշարժը զգացվել է նաև Հունաստանում։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածություն է գրանցվել հունական Սամոս կղզու Սբ. Աստվածամայր եկեղեցում։ Երկրաշարժին հաջորդել է հետցնցում ավելի թույլ մագնիտուդով:

նկար
նկար
նկար
նկար

--00—ԼՄ