Կանգնած կնոջ որդին տարիներ առաջ էր գերեվարվել և սպանվել. ասաց՝ իմ տղու համար չեմ լացում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Արցախ այցից լուսանկար է հրապարակել և կից գրառում արել. 

«Ասկերանի գյուղերից մեկն է, հեռվում կանգնած այն կնոջ որդին տարիներ առաջ էր գերեվարվել ու սպանվել, առանձնացած կանգնած էր, գրեթե չէր խոսում, անվերջ լացում էր։ Երբ մոտեցա, փորձեցի մխիթարանքի խոսքեր գտնել, ասաց. «Ես իմ տղու համար չեմ լացում, էս ջահել մայրերի համար եմ մտածում, իրանք էդ ցավին չեն դիմանա...»:

Մենք բոլորս այլոց ցավով ապրող ենք, չնայած աշխարհը միշտ էլ անտարբեր է եղել, երբեք էլ մեզ չեն կարեկցել, մենակ են թողել, բայց որքան էլ ծանր լինի, մենք այլոց ցավը չենք կարող ուրախությամբ ընդունել, պատերազմի օրերին ամենամեծ մարտահրավերը ՄԱՐԴ մնալն է...»:

--00—ԼՄ