Թշնամին Արցախում կիրառել է նոր զինատեսակ՝ այրող կասետային միջուկային զենք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

պատերազմ

Արցախի Հանրապետության տարածքում  հայտնվել է թշնամական ուժերի կողմից արձակված  նոր զինատեսակ։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ը։

Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային միջուկային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է  Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։   

Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

պատերազմ

--0--ԿԿ