Հայաստանից Ֆիզուլին և շրջակա գյուղերը «Սմերչ»-ով կրակի տակ առնելու լուրը անհեթեթություն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

սմերչ

Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե իբր ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է:

Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՊՆ խոսնակ շուշան Ստեփանյանը:

Քիչ առաջ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։ Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում։ 

Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը: Այս պահին մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը։

--00—ԼՄ