ԼՂ այցից հետո Միլոնովը հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում և սպառնալիքներ ստացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո սոցցանցերում և մեսենջերներում իր ընտանիքի նկատմամբ վրեժխնդրության սպառնալիքներ է ստացել ադրբեջանցիների կողմից, ինչի փաստով մտադիր է դիմել Ռուսաստանի ՆԳՆ-ին:

«Ես ընդգրկվել եմ Ադրբեջանի սև ցուցակում: Այն, ինչ իրենց թույլ են տալիս այդ մարդիկ իմ երեխաների, իմ ընտանիքի հասցեին, ուղղակի անընդունելի է: Սա գռեհկություն է: Բնականաբար, ես սա այսպես չեմ թողնի», - ասել է Միլոնովը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովը այցելել է Արցախ, հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին և քննարկել ԼՂ հակամարտությունը, ինչպես նաև ՌԴ-ի դերը կարգավորման գործընթացքում:

նկար

Լուսանկարները՝ հոկտեմբերի 16-ի:

--00—ԼՄ