Թրամփը ձայների թվով առաջատարն է, բայց ընտրիչի 109 ձայն է ստացել, իսկ Բայդենը՝ 129

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

․

ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, վերջին տվյալով, ձայների 48.1%-ով զիջում է Դոնալդ Թրամփին։ Գործող նախագահը հավաքել է ընտրողների ձայների 50.3 տոկոսը:

Դեմոկրատ թեկնածու սակայն, ընտրիչների 129 ձայնով առաջ է Թրամփից, որն այս պահին ունի 109-ը ընտրիչի ձայն: Երկու թեկնածուներից որեւէ մեկը դեռ չի ստացել ընտրիչների 270 ձայն, ինչ էլ անհրաժեշտ է վերջնական հաղթանակի համար։

Դեմոկրատներն ԱՄՆ-ում անցկացվող համընդհանուր ընտրությունների արդյունքով այս պահի դրությամբ պահպանում են մեծամասնությունը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:

--00--ԱՀ