Թրամփին ընդհանուր առմամբ ընտրել է 213 ընտրիչ Բայդենին՝ 210 ընտրիչ. Fox News

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջատարն է բոլոր առանցքային նահանգներում՝ բացի Արիզոնայից, այս մասին վկայում են Fox News-ի տվյալները: Երևանի ժամանակով ժամը 08.45-ին, Թրամփը շրջանցում է իր մրցակից Ջո Բայդենին Օհայոյում, Հյուսիսային Կարոլինայում, Ջորջիայում, Ֆլորիդայում, Տեխասում, Միչիգանում, Փենսիլվանիայում և Վիսկոնսինում: Արիզոնայում վստահորեն գլխավորում է դեմոկրատ Բայդենը:

ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքի վերջին տվյալների համաձայն՝ Թրամփին ընդհանուր առմամբ ընտրել է 213 ընտրիչ Բայդենին՝ 210 ընտրիչ:

Նշենք, որ, ըստ «Reuters» գործակալության պատվերով անցկացված հարցման, Բայդենի օգտին պատրաստ է քվեարկել ամերիկացի ընտրողների 51 տոկոսը, իսկ Թրամփի օգտին՝ 43։ Սպիտակ տան ղեկավարը, սակայն, այս հարցումների հետ կտրականապես համաձայն չէ և համոզված պնդում է, թե վերընտրվելու է։ 

--00—ԼՄ