Բաքվի բռնապետի ԱԳՆ-ն ինչ-որ առումով կեղծում է Իրանի հոգևոր առաջնորդի ասածը. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

այաթոլա

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնլով Իրանի հոգևոր առաջնորդի արած արտահայտությանը:

«Բաքվի բռնապետի արտգործնախարությունն ինչ-որ առումով կեղծում է, երբ պաշտոնապես խոսում է այն մասին, թե Իրանի հոգևոր առաջնորդն իբր օգտագործել է «Հայաստանի կողմից բռնազավթված (օկուպացված) տարածքներ» արտահայտությունը։

Երեկ, լսելով այաթոլլահ Ալի Խամենեիի խոսքը, ուշադրությունս միանգամից գրավեց պարսկերենի լեզվական մի առանձնահատկություն․ հոգևոր առաջնորդը գործածեց ոչ թե اشغال [էշղալ] «բռնազավթում, օկուպացիա» հստակ քաղաքական բովանդակությամբ եզրույթը, որն իրանական դիվանագիտական և պաշտոնական լեզվում կիրառվում է, օրինակ՝ Պաղեստինի տարածքների կապակցությամբ այլ تصرف [թասարրոֆ] «գրավում, նվաճում, զավթում, տիրացում» նրբիմաստային առումով ավելի չեզոք և, ըստ էության, քաղաքական լիցք չպարունակող բառը»,-գրել է իրանագետը և հավելել #մահ_թշնամուն հեշթեգը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս