Ռուսաստանն անում է հնարավորը՝ ԼՂ խնդրի լուծման ուղղությամբ. Պուտին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News   

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը ԼՂ հարցով կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին: 

Պուտինը հույս է հայտնել, որ կկարողանան հասնել արդյունքների, որոնք ընդունելի կլինեն տարածաշրջանում ապրող բոլորի համար, ու այդ արդյունքներին հասնել խաղաղ ճանապարհով:

ՌԴ նախագահը նշել է.

« Ռուսաստանի Դաշնությունն անում է իրենից կախված հնարավոր ամեն ինչ, որ Հարավային Կովկասում հակամարտությունը ավարտվի և որքան հնարավոր է արագ՝ պահպանելու համար մարդկանց կյանքերը, ովքեր, ցավոք, մինչ այժմ կանգնած են դեմ դիմաց և իրար տեսնում են հրացանների թիրախում, միմյանց դեմ զենք են օգտագործում՝ հասնելու համար այն նպատակներին, որոնց, մեր համոզմամբ, կարելի էր հասնել և խաղաղ բանակցային գործընթացի ընթացքում»,- ասել է նա:

--00--ԱԹ