Նախագահը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրել զինվորականների

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24News   

մարտական խաչ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրել է թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ
Արգամ Ռադիկի Գևորգյանին և  թիվ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Դավիթ Հովհաննեսի Հարությունյանին։ 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով.

Արգամ Ռադիկի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ

Դավիթ Հովհաննեսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ»,- ասված է հրամանագրում:

--00—ՄՀ