ԵՄ-ն ցավում է Միջերկրական ծովում Թուրքիայի անօրինական գործողությունների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

․

ԵՄ-ն խորապես ցավում է Միջերկրական ծովի՝ Հունաստանի և Կիպրոսի տարածքներում, Թուրքիայի ապօրինի գործողությունների կապակցությամբ և կոչ է անում Անկարային զերծ մնալ դրանցից եւ երկխոսություն սկսել: Այս մասին նշվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ․ հայտնում է ՏԱՍՍ-ը:

«NAVTEX-ի վերջին ծանուցումը եւ Թուրքիայի շարունակական սեյսմիկ հետազոտությունները, որոնք տարածվում են Հունաստանի եւ Կիպրոսի ծովային շրջանների վրա, խիստ մտահոգիչ են` հատկապես հաշվի առնելով երկխոսության համար տարածք ստեղծելու շարունակական կառուցողական ջանքերը բոլոր մակարդակներում»,- նշվում է հայտարարության մեջ:

--00--ԱՀ