Թուրքիան շարունակում է քաղաքական հետապնդումները այլախոհների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

․

2020 թվականի նոյեմբերի 4-ին լրանում է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդական դեմոկրատական կուսակցության (HDP) նախկին համանախագահներ Ֆիգեն Յուկսեքդաղի և Սելահաթթին Դեմիրթաշի ձերբակալության 4-րդ տարին: Դեպքի առթիվ իրենց ուղերձներով են հանդես եկել  ԺԴԿ մի խումբ պատգամավորներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԺԴԿ-ի մամուլի գրասենյակը նշել է. « 2016 թվականի նոյեմբերի 4-ի  «քաղաքական հեղաշրջումը» շարունակվում է, իսկ մենք ֆաշիզմի առջև ծնկի չեկանք»:

ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը նշել է. «Մենք նման ենք երկաթի, երբ մեզ ծամեք ձեր ատամներն էլ կընկնեն: Այդ իսկ պատճառով դիմադրում ենք, հաջողում ենք, հաղթում ենք»:

Քրդերը և ԺԴԿ անդամները 2016 թվականի նոյեմբերի 4-ին ընտրված պատգամավորի ձերբակալությունը համարում են «քաղաքական հեղաշրջում»: Ըստ ԺԴԿ-ի և նրա 6 միլիոն ընտրողների քրդական քաղաքականության դեմ Թուրքիայի Հանրապետության ճնշումը երբեք չի դադարել:

--00--ԱՀ