Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում պատերազմի սկզբից ի վեր սպանվել է 46 խաղաղ բնակիչ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

ստեփանակերտ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից:

Մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 46 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 38 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 144 մարդ, որից 123 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 104-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 170 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13800 մասնավոր անշարժ գույք, 2100 մասնավոր շարժական գույք, 3100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Մանրամասները ներկայացված են կից տեղեկապատկերներում:

--00--ԱԹ