Չի կարող էս կամքը, էներգիան պարտվել, դա անհնար է․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

պատերազմ

Ես տեսնում եմ մեր ժողովրդի միասնությունը: Մարդիկ եկել են իրենց սուրբ հողը պաշտպանելու։ Այս մասին, ճեպազրույցի ժամանակ ասաց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ես չեմ ասում, թե ամենածանր օրերն անցել են, միգուցե էլի կլինեն մեզ համար ծանր օրեր: 10-15 օր առաջ ավելի ծանր է եղել: Կազմակերպվածությունը շատ ավելի լավ վիճակում է»,- նշեց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը շեշտում է, որ եթե վստահ չլիներ, երբեք չէր ասի, որ հաղթելու ենք․ 

«Չի կարող էս կամքը, էներգիան պարտվել, դա անհնար է»:

--00--ԱՀ