Ջալալ Հարությունյանը բնական շնչառության է անցել․ առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

ջալալ.

Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս» Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Իմ անձնական ճշտված տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանը բնական շնչառության է անցել՝ անջատել են արհեստական շնչառության սարքը: Հուսանք, որ շատ արագ կվերականգնվի և ոտքի կկանգնի»,- նշեց Հովհաննիսյանը:

--00--ԱՀ