Լուսադեմին ծանր հրետանի է կիրառվել Մարտունում և տարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

հրետակոծություն

Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։
Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Այս մասին հայտնում է Արցախի ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է  Շուշին։

Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։ 

--00--ԱՀ