10:30-ի սահմանում թշնամին արևելյան հատվածում ձեռնարկել է հարձակման փորձ և հետ շպրտվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

հարձ

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ: Այդ մասին հայտնում է ՊԲ-ն:

ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել:

Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ:

Քիչ առաջ հրետակոծվել են նաև Բերձոր և Շուշի քաղաքները՝ հարակից բնակավայրերով։ 

--00—ԼՄ