Ո՛չ իմ բնակարանի դուռը թակեք, ո՛չ հարևաններիս. ինձ ուղղված ծանուցումները ուղարկեք փոստով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

նկար

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը հայտարարություն է տարածել՝ խոսքն ուղղելով ոստիկանությանը:

«Հարգելի՛ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետայսու ինձ ուղղված բոլոր ծանուցումները ներկայացրեք ԲԱՑԱՌԱՊԵՍ փոստային տարբերակով, հատկապես, եթե դրանք վերաբերում են իմ աշխատանքային գործունեությանը։

Նման բովանդակությամբ ծանուցումները խնդրում եմ ներկայացնել ԲԱՑԱՌԱՊԵՍ Հայաստանի ժուռնալիստների միության, «168 Ժամ» թերթի և 168.am-ի հասցեներով, ինչը և անում էիք նախկինում՝ ռազմական դրությամբ պայմանավորված հրապարակումների սահմանափակումների վերաբերյալ կառավարության որոշման կիրարկման առաջին օրերին։

Գիշերը՝ 22։30-ին, ոչ իմ բնակարանի դուռը թակեք, ոչ հարևաններիս։ Հանգիստ թողեք մարդկանց․ մանկահասակ երեխաներ կան։

Հետայսու զերծ մնացեք իմ բնակության հասցեում որևէ գործողություն իրականացնելուց, կրկնում եմ, հատկապես եթե դրանք կապված են իմ աշխատանքային պարտավորությունների և պարտականությունների հետ, և, վստահաբար, չունեն ՀՐԱՏԱՊՈւԹՅՈՒՆ:

Նման դեպքերում գոյություն ունի հեռախոսակապ, իսկ ես մշտապես հասանելի եմ։

Մի՛ կիրառեք նման տհաճ իրավակիրառ պրակտիկա, մանավանդ այն պարագայում, երբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կառավարության նշված որոշման մեջ առնվազն խնդիր է տեսել։

https://www.facebook.com/www.police.am

https://www.facebook.com/Armenianombudsman»,-գրել է Սաթիկ Սեյրանյանը:

--00—ԼՄ