1 օրում Վրաստանի արևմուտքը 3 երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

նկար

Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը հայտնում է, որ 3.5 բալ ուժգնությամբ կրկնակի երկրաշարժ է տեղի ունեցել Օնի քաղաքից (Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի շրջան) 9 կմ հարավ՝ Թբիլիսիի ժամանակով 23:57-ին: Ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Դրանից մի քանի ժամ առաջ՝ 18:04-ին և 18:05-ին, 3.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Օնի քաղաքից 10 կմ հեռավորության վրա և Սաչխերե քաղաքից (Իմերեթի շրջան) 10 կմ հեռավորության վրա: Այստեղ էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա:

Կենտրոնի տվյալների համաձայն՝ մեկ օրվա ընթացքում երրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա:

Հիշեցնենք, որ օրերս 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել նաև Թուրքիայի Իզմիր քաղաքում: Զոհերի թիվը 100-ից ավելի է, ավելի քան 1000 մարդ տուժել է, կան ամբողջությամբ փլված և կիսափլված շենքեր: 

--00—ԼՄ