Այս էջը կեղծ է, կառավարվում է Ադրբեջանից․ Սամվել Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 5,  24News  

Բակո Սահակյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի հայ ժողովուրդ, այս էջը կեղծ է, կառավարվում է Ադրբեջանից։ Ստեղծվել է դեռ երեք տարի առաջ։ Սկզբնական Սեյրան Օհանյանի անունով էր, հետո Բակո Սահակյանին անունով փոխեցին։ Առաջինը, հանեք վրայից լայքը, եթե լայքել եք, հետո զգուշացրեք ձեր ընկերներին, ով լայքել է։ Տակն էլ մեկնաբանություններ մի գրեք - իմաստը՞ որն ա։ Դուք, օրինակ, ձեր տան սառնարանի հետ վիճու՞մ եք, երբ մեջը պանիրը պակասում է։ Նույնն էլ սա է - մի վիճեք, լայքերը հանեք, եթե կա, բողոքեք, որպես կեղծ էջ ու պրծ»։

--00—ՄՀ