Կամավոր Արցախ մեկնածների բուժօգնությունն ու դեղերը տրամադրվում են անվճար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

զին

Կառավարության 318-Ն որոշման համաձայն` մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում կամավոր սկզբունքով մեկնած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Դեղերը տրամադրվում են տեղամասային պոլիկլինիկաների կողմից:

Կամավորների դեպքում անձը պետք է իր տեղամասային պոլիկլինիկա ներկայացնի պահեստազորում հաշվառված զինապարտի զորակոչման վերաբերյալ տեղեկանք», - նշված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ։

--00—ԼՄ