Հայկ Մարությանն աշխատավարձից դուրս մի լումա չի ստացել պաշտոնավարման ընթացքում. Կուբատյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Հայկ Մարության

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քանի որ որոշ լրատվամիջոցներ շարունակում են հարցումներ ուղարկել պարգևավավճարների մասին ասեմ, որ սեպտեմբեր ամսից քաղաքապետարանում ոչ մեկը, բացի աշխատավարձից, ոչ մի ավել լումա չի ստացել: Քաղաքապետ Հայկ Մարությանը, բացի աշխատավարձից, ոչ մի ավել լումա չի ստացել ամբողջ պաշտոնավարման ընթացքում»:

--00--ԱԹ