Եվրահանձնաժողովը կազմել է Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների թիրախների ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

աշխարհ

Եվրամիությունը դատապարտել է Թուրքիայի կողմից էներգապաշարների EastMed հետախուզման գործունեության ընդլայնումը, գրում է The Arab Weekly-ն։

Եվրոպացի դիվանագետները ասել են, որ Եվրահանձնաժողովը կազմել է տնտեսական հնարավոր պատժամիջոցների թիրախների ցանկ, որը կարող է հարված հասցնել Թուրքիայի զբոսաշրջային և տրանսպորտային հատվածներին։

Դեկտեմբերին տեղի ունենալիք գագաթնաժողովում կորոշվի՝ արդյոք ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ, թե ոչ։

--0--ԿԿ