Գործ ունենք ոչ թե Ադրբեջան պետության, այլ Թուրքիայի նահանգներից մեկի հետ. Բեղլոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն այն համոզմանն է, որ Արցախը պաշտպանվում է սիրիացի ահաբեկիչներով սնվող թուրք-ադրբեջանական կոմպլեքսից: 24News-ի հետ զրույցում ընդգծեց՝ Թուրքիան ահաբեկչություն հովանավորող, համաշխարհային հասարակարգին դեմ դուրս եկող երկիր է:

«Ադրբեջանն ինքնուրույն որոշումներ կայացնող չէ, նա Թուրքիայի նեոօսմանյան գծի կրողն է, ու ակնհայտ է՝ սուվերեն ու ինքնուրույն խաղացող Ադրբեջան գոյություն չունի: Ավելին՝ գործ ունենք ոչ թե Ադրբեջան պետության, այլ Թուրքիայի նահանգներից մեկի հետ»,- շեշտում է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ