Ադրբեջան են տեղափոխվել նաև վարձկաններ Կովկասից

 

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 5,  24News  

վարձկաններ

Սիրիական Alyaum հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի կողմից սիրիացի ահաբեկիչների` Ադրբեջան տեղափոխվելու մասին: Վերջիններն Ադրբեջան են տեղափոխվում Արցախի դեմ պատերազմի համար: Այս մասին հայտնում է Infoteka24-ը:

Ռեպորտաժում նշվում է.

«Թուրքական ռեժիմի վարձկանները, որոնք տեղափոխվում են Ադրբեջան՝ հայկական բանակի դեմ պատերազմելու համար, տարբեր ծագում ունեն, բայց բնույթով նույնն են. վարձկաններ, որոնք իրականացնում են թուրքերի կարգադրությունները:

2000 սիրիացի վարձկաններ ու տասնյակ քաղաքացիներ Սիրիայից տեղափոխվել են Ադրբեջան` թուրքական ռեժիմի աջակցությամբ ու ֆինանսավորմամբ: 

Այստեղ, սակայն, նորությունն այն է, որ տեղափոխվել է 150 ահաբեկիչ Կովկասից. դրանք օտարերկրյա վարձկաններ են, որ վերջին տարիներին կռվում էին Սիրիայում և հայտնի էին իբրև կովկասյան ջոկատներ: Նույն նպատակով նրանք վերջերս տեղափոխվեցին Արցախ:

Վերջիններս, ըստ որոշ տեղեկությունների, հավաքագրվել են Սիրիայի` թուրքերի կողմից վերահսկվող տարածքներում, ինչպես նաև Աֆրին ու Բաբ քաղաքներում, և տեղափոխվել են Ադրբեջան:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրք-սիրիացի վարձկանների ձերբակալումից հետո խնդրել է միջազգային հետաքննություն անցկացնել Արցախում շարունակվող ռազմական գործողություններին օտարերկրյա վարձկանների մասնակցության առթիվ»:

--00--ԱԹ