Պատերազմը կկանգնի, երբ Ադրբեջանը կորցնի Ֆիզուլին, Զանգելանն ու Կուբաթլուն, ինչպես 93-94-ին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

40 օր անց Ադրբեջանը չի հասել ռազմավարական նպատակներին, բայց ունի որոշակի տարածք իր տրամադրության տակ։ Հիմա փորձելու են առաջ անցնել և հասնել Լաչին ու Շուշի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։

«Ադրբեջանի ռազմավարական նպատակը չի փոխվել, բայց առայժմ դա չի հաջողվել։ Հյուսիսում զրոյական առաջխաղացում է, բայց վտանգի տակ է այն ճանապահը, որը կապում է ՀՀ-ն Ղարաբաղի հետ, այնտեղ լուրջ խնդիրներ կան։ Ստեղծվել է բացարձակապես այլ իրավիճակ Արցախի հարավային հատվածում՝ Իրանի հետ սահմանի վրա։ Թշնամին ուզում է Բերձորը, Շուշին և պահպանել իր ներկայությունը հարավում»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ