Ֆրանսահայերին սպառնացող վտանգը սպառնալիք է ողջ Ֆրանսիային. Ժոնաթան Լաքոտ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

լաքոտ

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը «Թվիթեր»-ի իր էջում հոդված է հրապարակել ֆրանսիացի ոստիկանների կողմից Օվերն-Ռոն-Ալպի տարածաշրջանում հայկական ուսումնարանի պահպանության մասին և գրել, որ ֆրանսահայերին սպառնացող վտանգը սպառնալիք է ողջ Ֆրանսիային:

«Տխուր պատկեր, բայց սա պաշտպանության ուժեղ խորհրդանիշ է, որը մեր ազգն առաջարկում է իր բոլոր քաղաքացիներին: Ֆրանսահայերին ուղղված սպառնալիքները սպառնալիք են ամբողջ Ֆրանսիայի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Լաքոտը:

--00--ԱՀ