2021-ի բյուջեով ՇՄ նախարարությանը կհատկացվի 8 միլիարդ 840 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

իրինա

2021-ի բյուջեով շրջակա միջավայրի նախարարությանը կհատկացվի 8 միլիարդ 840 միլիոն դրամ: Այդ մասին բյուջե 2021-ի քննարկման ժամանակ ասել է ՇՄ նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:

Ըստ պաշտոնյայի՝ հաջորդ տարի գերատեսչությունը նախատեսում է հատկացվող գումարների շրջանակում 6 ծրագիր և 25 միջոցառում իրականացնել: Դրանիցի մեկը վերաբերում է Սևանա լճի խնդիրներին, այն է՝ լճի մակարդակի բարձրացման շրջանակում որդեգրված քաղաքականությանը:

«Վերջին երկու տարիներին մեզ հաջողվել է ջրի ամենաքիչ բացթողումներն ունենալ: Մենք այսպիսով լուծում ենք ջրային ռեսուրսների պատշաճ կառավարման խնդիրը:

Ինչ վերաբերում է անտառտնկարկների մաքրման հարցին, ապա բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել: Այս ուղղությամբ պետք է մեծ աշխատանք իրականացվի:

Խնդիր է նաև Սևանա լճի ափի ենթակառուցվածքների հարցը: Որոշ հատվածներում մի քանի մետր է մնում, որ դրանք մոտենան մայրուղուն», - ասել է պաշտոնյան:

--00—ԼՄ