Hollywood Reporter-ը հոդված է հրապարակել Արցախի մասով հայտնի ամերիկահայերի կոչերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար
Hollywoodreporter.com կայքը հոդված է հրապարկել հոլիվուդյան այն աստղերի մասին, որոնք իրենց ձայնն են բարձրացնում ԼՂ հակամարտության, Նիգերիայում ոստիկանության բռնությունների դեմ։

Ըստ աղբյուրի՝ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների պատճառով երկրի բնակչության կեսը տեղահանվել է, կան մեծ թվով զոհեր, ապա հավելում է ամերիկահայ հայտնի աստղեր Քիմ Քարդաշյանը, Շերը, Մարդու իրավունքների «Խոստում» ինստիտուտի տնօրեն Էրիկ Էսրայելյանն աջակցում են հայերին, նրանք ԱՄՆ-ին կոչ են արել միջամտել խնդրի լուծմանը և խաղաղություն հաստատել տարածաշրջանում։

Կոչից բացի՝ աղբյուրը նշում է, որ Քիմ Քարդաշյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1 միլիոն դոլար է նվիրաբերել:

Աղբյուրը գրում է, որ «Խոստումը» ֆիլմի դերասան Օսկար Այզեկը ևս սարսափելի է համարում այն, որ հայ ժողովուրդը կրկին վտանգված է։ 

--00—ԼՄ