1 % տարբերության պարագայում վերահաշվարկը պարտադիր է, Թրամփը հիմք ունի պահանջելու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

բայդեն թրամփ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը տվյալներ է ներկայացրել ԱՄՆ-ում ընտրողների թվի վերաբերյալ

«Որպեսզի մոտավոր պատկերացում կազմեք ընտրությունների լարվածության մասին...

Օրինակ, 5 մլն ընտրող ունեցող Ջեորջիայում ձայների տարբերությունը կազմում է 2000 ձայն: 6.5 մլն ընտրող ունեցող Փենսիլվանիայում 9000 ձայն: Նևադայում ձայների տարբերությունը 12.000 ի օգուտ Բայդենի և այլն: Պարզ է, որ նման պարագայում վերճերն ու վերահաշվարկներն անխուսափելի են, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ամսի 4-ին մի շարք նահանգներում Թրամփը վստահ առաջատար էր, իսկ արդեն ամսի 6-ին Բայդենն է առաջատար:

Բնականաբար, սա հիմք է Թրամփի համար վերահաշվարկ պահանջելու մանավանդ, որ 1% տարբերության պարագայում վերահաշվարկը պարտադիր է: 

Այս պահին Բայդենն ունի 253 ընտրիչների ձայն (հարկավոր է առնվազն 270), իսկ Թրամփը` 213: Միաժամանակ, Բայդենն ունի ընտրողների 73.7 մլն ձայն, իսկ Թրամփը 69.5 մլն:

Նորից ու նորից եմ կրկնում: Նման պայմաններում Թրամփի հաղթանակը ուղղակի հերոսություն կլիներ»,-գրել է Սուրեն Սարգսյանը:

Նշենք, որ ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների վերջնարդյունքը դեռ չի հրապարակել: Նախնական տվյալների համաձայն՝ առաջատարը Ջո Բայդենն է: 

--00—ԼՄ