ՌԴ ԱՀԾ-ն ԼՂ-ում սիրիացի գրոհայինների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ ունի․ Նարիշկին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6,  24News

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ) հստակ տվյալներ է ստացել Սիրիայից Լեռնային Ղարաբաղի մարտերում զինյալների մասնակցության վերաբերյալ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից։  РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը

Ըստ Նարիշկինի՝ ԱՀԾ-ն «ճշգրիտ տեղեկություններ» ունի Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին Սիրիայից մարտի դաշտում զինյալների առկայության մասին։

«Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, Միջին Արևելքից, Մերձավոր Արևելքում գործընկեր ծառայություններից», - ասել է Նարիշկինը։

  --00—ՄՀ