Երկրաշարժ Էգեյան ծովում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6,  24News 

երկրաշարժ

Նոյեմբերի 6-ին Էգեյան ծովում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 01։16-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 8․32 կմ խորության վրա։

Թուրքիայի Քանդիլլի սեյսմիկ ծառայության տվյալների համաձայն, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4․4 բալ։

Երկրաշարժից 3 րոպե անց ևս մեկ երկրաշարժ է գրանցվել Էգեյան ծովում գտնվող հունական Սամոս կղզում՝ 3․6 մագնիտուդ ուժգնությամբ։ Ցնցումները գրանցվել են ընդերքի 9․7 կմ խորության վրա։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին 6.6 մագնիտուդ ուժգնությամբ խոշոր երկրաշարժ էր գրանցվել Էգեյան ծովին ափամերձ Իզմիր քաղաքում և հարակից շրջաններում։ Երկրաշարժի հետևանքով եղել են բազմաթիվ ավերածություններ, զոհվել էր 114 և վիրավորվել 1035 քաղաքացի։ Ցնցումների հետևանքով Էգեյան ծովի ջրերը վարարել էին ու ջրհեղեղ առաջացրել Իզմիրում։

--00--ԱԹ