Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6,  24News   

Արցախ

Կատալոնական Բերգա քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Բարսելոնայի Հայկական մշակութային միությունը:

«Քաղաքային խորհրդի լիագումար նիստը՝ Բարսելոնայի Հայկական մշակութային միության առաջարկով՝ ձայների մեծամասնությամբ ընդունել և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը»,- ասված է հաղորդագրությունում:

  --00—ՄՀ