ՊԲ ՀՕՊ-ը ժամը 11:30-ի սահմանում հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի ԱԹՍ է խոցել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

աթս

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 11:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ: Այդ մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում:

Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաև հարավ-արևմտյան՝ Բերձորի հատվածում:

--00—ԼՄ