Թուրքական F-16-ների ղեկին պակիստանցի օդաչուներն են

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6,  24News

Պակիստանցի

Թուրքիան և Պակիստանը երբեք չեն թաքցրել, որ դաշնակիցներ են: Հնարավոր է, դրա ամենից վառ օրինակը Պակիստանի պաշտպանության նախարարության հայտարարություններն այն մասին, որ «Թուրքիայի թշնամիները Պակիստանի թշնամիներն են»: Թեմային անդրադարձել է Infoteka24-ը:

Թուրքիայում 2016-ի հուլիսին իշխանափոխության անհաջող փորձից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը զինված ուժերից ու պետական ծառայություններից դուրս հանեց բոլոր նրանց, ում նկատմամբ թեկուզ փոքր կասկած կար, որ մասնակից է եղել իշխանափոխության փորձին: Թուրքիայում գտնվող 1 350 օդաչուներից 680-ը ձերբակալվել կամ երկրից վտարվել է: Երկրում մնացած 670 օդաչուների մի մասն ինքնակամ հեռացել է երկրից, մյուսները թոշակի անցան, արդյունքում մնաց 400 օդաչու:

2017 թ. Թուրքիայի ՊՆ որոշմամբ համագործակցության առաջարկ արվեց մասնավոր հատվածի, ինչպես նաև արդեն թոշակի գնացած օդաչուներին: Սակայն այս ծրագրով ընդունվեց ընդամենը 50 օդաչու: Անկարան հասավ նրան, որ սկսեց ընդունել օդաչու դառնալ ցանկացող բոլորին՝ անկախ ունակություններից: Այդ պատճառով շուտով երկրի իշխանությունները ստիպված էին դիմել իրենց դաշնակից Պակիստանին: Այս երկրի օդաչուները սկսեցին թուրքական F-16 կործանիչներով թռիչքներ իրականացնել 2019 թվականից:

 

Նշենք, որ Արցախում ընթացող պատերազմին թուրքական F-16-ներն անմիջական մասնակցություն ունեն: Նրանք տեղակայվում են ադրբեջանական օդանավակայաններում և պարբերաբար թռիչքներ իրականացնում Արցախի սահմաններին մոտ՝ ռազմական հանձնարարություններ կատարելով: Այդ պատճառով բացառված չէ, որ առաջիկա օրերին լսենք խոցված F-16-ների ու դրանցով թռիչք իրականացնող պակիստանցի օդաչուների մասին: 

--00--ԱԹ