ՄԱԿ ԱԽ-ում Արցախի հարցով հայտարարության ընդունումը տապալել է Մեծ Բրիտանիան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6,  24News 

վարդանոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դատելով առկա տեղեկատվությունից, ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախի հարցով համաձայնեցված հայտարարության ընդունումը տապալել է Մեծ Բրիտանիան։ 

Դե, տարօրինակ ոչինչ չկա․ անգլիական նավերը մեր լեռները բարձրանալ չեն կարող, իսկ այդ երկրի ամենահայտնի հատուկ ծառայության ղեկավարը կարող է լինել Էրդողանի մտերիմ բարեկամը, սակայն այս «խանդավառ» պատկերը կարող է մթագնել մոլորյալ հայկական հրթիռը, որը կարող է խողովակից հորդող նավթից խիստ պատահաբար լիճ առաջացնել մեր լեռների հարևանությամբ»:

--00--ԱԹ