«Հայրենիք» զորախմբի «ոչնչացման» մասին լուրն ապատեղեկատվություն է. Վարդան Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

վարդանոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Որպես «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու, պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած «տեղեկատվությունն» առ այն, որ «Հայրենիք» զորախումբը իբր ոչնչացվել է, բացահայտ կեղծիք է և իրականության հետ որևէ աղերս չունի։

Զորախումբը, գեներալ Արթուր Վանեցյանի հրամատարությամբ և առանց մարդկային կորուստների, շարունակում է առաջնագծում հաջողությամբ իրականացնել բոլոր մարտական առաջադրանքները»:

--00--ԱԹ