Անվադողերն այրել են ու գլորել գյուղի ուղղությամբ․ 25 հա տարածք է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

հասարակական

Նոյեմբերի 3-ին հակառակորդն անվադողեր է այրել և գլորել Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի ուղղությամբ։ Այս մասին 24News-ին հայտնեց գյուղի ղեկավար Օնիկ Բալյանը։

Նա նշեց, որ տուժածներ չկան, պարզապես մոտ 25 հեկտար խոտածածկ տարածք է այրվել։
«Հիմա արդեն հրդեհը մարել է, ամեն ինչ նորմալ է։ Գյուղում էլ խուճապ ոչ եղել ա, ոչ էլ կլինի»,-ասաց Բալյանը։

--0--ԿԿ