SOHR. 3 վարձկան գերեվարվել է հայերի կողմից. նրանք չեն ուզում կռվել ադրբեջանցի շիաների հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

 

սիրիա
SOHR-ը՝ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը, հոդված է հրապարակել Արցախի դեմ կռվող ահաբեկիչների մասին՝ հայտնելով, որ սուննի իսլամիստները չեն ցանկանում նույն խրամատներում նստել Ադրբեջանից եկած շիաների հետ, մինչևդեռ Սիրիացի իսլամիստները ճնշող մեծամասնությամբ սուննի են, ուստի Թուրքիայում խնդիրներ են առաջացել ադրբեջանական բանակի համար:  

«Թուրքիան խնդիրներ ունի ԼՂ-ում նոր մարտիկներ ներգրավելու հետ կապված, քանի որ նրանց մեծ մասը հրաժարվում է կռվել ադրբեջանական բանակի հետ կողք կողքի նախ կրոնական գործոնի, ապա նաև վարձկանների շրջանում մարդկային մեծ կորուստների պատճառով», - հայտնում է SOHR-ը:

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջան ուղարկված գրոհայինները չգիտեին, որ ադրբեջանցիները շիաներ են: Այդ մասին իմանալուց հետո նրանցից ոմանք վերադարձել են Սիրիա: 

Հայտնի է, որ մինչև նոյեմբերի 6-ը Լեռնային Ղարաբաղում մահացել է Սիրիայից ժամանած 250 իսլամիստ, որը մարտերում ներգրավված բոլոր վարձկանների մոտ 10 %-ն է: Եվս 342 գրոհային խզել է պայմանագիրը և վերադարձել Սիրիա:

«Առնվազն 3 սիրիացի վարձկան գերեվարվել է հայ զինվորականների կողմից», - հայտնում է SOHR-ը, ապա հայտնում, որ միայն այսօր՝ նոյեմբերի 6-ին, Լեռնային Ղարաբաղում սպանվել է առնվազն 10 սիրիացի վարձկան:

Սիրիայում հողին հանձնած վարձկանների թիվը մինչ այս պահը 195 է: Վերջին 1 օրում ևս 12 մարմին բերվել է Սիրիայի սահմանամերձ տարածք, որը վերահսկվում է Թուրքիայի կողմից, հայտնում է աղբյուրը:

--00—ԼՄ