ԱՀ֊ում պետական և երեխայի ծննդյան նպաստների էլեկտրոնային դիմումի կարգը

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 7,  24News  

փող

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության՝ օրենսդրությամբ սահմանված պետական նպաստ և երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը կարող եք ներկայացնել էլեկտրոնային եղանակով։

Ըստ այդմ, անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին՝ նշելով.

1) Ծնողի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հետադարձ կապի հեռախոսահամարը,

2) Երեխայի կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը՝ համաձայն ԱՀ կառավարության 2019թ. ապրիլի 17–ի N 273-Ն որոշման

Եթե Դուք ունեք խնդիրներ դիմումը ներկայացնելու (փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկելու) հետ կապված, ապա կարող եք անհրաժեշտ փաստաթղթերով այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններ, որտեղ Ձեր ստորագրմանը կներկայացվի թղթային դիմումը, ինչպես նաև Ձեր անունից դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները կուղարկվեն համապատասխան էլեկտրոնային փոստին։

Ընդ որում, նպաստը նշանակելու համար ներկայացվում է բացառապես.

1) Ծնողի (երեխայի ծննդյան միանվագ նպաստի դեպքում՝ երկու ծնողների) և երեխայի (Եթե նպաստը նշանակվում է երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխային՝ բոլոր երեխաների) անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճենները,

2) Կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը, հաստատող փաստաթղթի լուսապատճենը, մասնավորապես.

ա. Եթե նպաստը նշանակվում է հաշմանդամ երեխային՝ ԲՍՓ քաղվածքը.

բ. Եթե նպաստը նշանակվում է միակողմանի ծնողազուրկ երեխային՝ ծնողի մահվան վերաբերյալ փաստաթուղթ կամ այլ փաստաթուղթ.

գ. Եթե նպաստը նշանակվում է ժամկետային զինծառայողի երեխային՝ ժամկետային զինծառայության մեջ գտնվելու վերաբերյալ փաստաթուղթ.

դ. Եթե նպաստը նշանակվում է զոհված զինծառայողի երեխային՝ զինծառայողի զոհվելու մասին փաստաթուղթը և այլն։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-654-089, 097297570  հեռախոսահամարներով։

NN Կարգավիճակը համաձայն ԱՀ կառավարության 2019թ. ապրիլի 17–ի N 273-Ն որոշման

հաշմանդամ երեխա

միայնակ մոր երեխա

առանց ծնողական խնամքի մնացած երեխա

միակողմանի ծնողազուրկ երեխա

ալիմենտ ստացող երեխա

ժամկետային զինծառայողների երեխա

1-ին խմբի հաշմանդամների երեխա

2-րդ խմբի հաշմանդամների երեխա

ընտանիքում ծնված՝ 3-րդ, 4-րդ և հաջորդ երեխա

չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխա

երեք անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխա

զոհված զինծառայողների երեխա

մինչև երկու տարեկան երեխա խնամող անձ

  --00—ՄՀ