ԼՂ ՊԲ-ն մարտերում ընդգրկել է զրահատեխնիկա․ օդը պաշտպանված է․ ANNA-NEWS

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 7,  24News  

 Շուշիում ծանր մարտեր են ընթանում, իրավիճակն այնտեղ բարդ է։ Բայց կա մի պահ, որը անհնար է չնկատել։ Այս մասին հայտնում է ANNA-NEWS-ի տելեգրամյան ալիքը։ 

«Վերջապես Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը մարտերում ընդգրկել է զրահատեխնիկա։ Դա նշանակում է, որ օդը հուսալիորեն փակ է։ Դեռ մեկ շաբաթ առաջ դա պատկերացնելն անհնար կլիներ։ Զրահաեխնիկան օդից կհրկիզեին կես ժամում։ Իսկ հիմա նրանք առաջ են գնում ու աշխատում հակառակորդի ուղղությամբ։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի զինված ուժերի տեխնիկական գերազանցությունը հետզհետե մարում է»,- նշել է ալիքը:

   --00—ՄՀ