Կորսիկայի խորհրդարանը դատապարտում է ԼՂ դեմ ագրեսիան

 

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Կորսիկա

2020 թ. նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Կորսիկա շրջանի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի և Արցախի Հանրապետության ճանաչման: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն:

Բանաձևում մասնավորապես նշված է, որ Կորսիկայի Խորհրդարանը.

• Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական ագրեսիան և անընդունելի է համարում ուժի այդ կիրառումը:

• Իր անսասան աջակցությունն է հայտնում խաղաղության և ազատության ձգտող հայ բնակչությանը:

• Դիմում է Միավորված ազգերի կազմակերպության և Եվրամիության բոլոր անդամ պետություններին՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու կոչով՝ հաշվի առնելով, որ դա կնպաստի Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության տևական կարգավորմանը:

• Կոչ է անում Միավորված ազգերի կազմակերպության և Եվրամիության բոլոր անդամ պետություններին հաստատակամորեն ներգրավվել հակամարտության լուծման և Արցախի ու նրա բնակչության համար տևական խաղաղության հաստատման ուղիների որոնման հարցում:

--00--ԱԹ