Պատերազմը կանգնեցնում են ոչ թե դաշտում, այլ քաղաքական քայլերով․ ո՞ւր են մեր քայլերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Արտաքին քաղաքականության հարցում այն անորոշության աստիճանը, որը մենք ունենք այսօր, ավելի վտանգավոր է, քան բացեիբաց սխալ քայլեր անելը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

«Պատերազմը կանգնեցնում են ոչ թե ռազմի դաշտում, այլ քաղաքական քայլերով։ Որտե՞ղ են մեր քաղաքական քայլերը, որտե՞ղ են մեր բնականոն դաշնակիցները, որտե՞ղ է մեր գերակտիվությունը համապատասխան միջազգային  հարթակներում: Մենք ի՞նչ ենք սպասում, որ Կալաշնիկովով այստեղ կրակեն։ Այսօրվա ժամանակակից և հիբրիդային պատերազմների բոլոր ձևերի կեսն արդեն կիրառվում է Հայաստանի դեմ։ Դա արտաբերվե՞լ է, դա ձևակերպվե՞լ է, դա աշխատանքային ռեժիմով քննարկվե՞լ է», ասել է Ալավերդյանը:

«Պատերազմի ավարտը տեսնում եմ միայն այն դեպքում, երբ քաղաքական գործիքակազմը ամբողջովին կներդրվի և հույսները չեն դնի զուտ պատերազմի դաշտում, մեր պանծալի բանակի գործողությունների վրա», - նշել է իրավապաշտպանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ՀՀ-ի կողմից այս փուլում Արցախի ճանաչման հնարավոր բոլոր հետևանքներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ