Բեմականացված նյութեր են տարածում, թե իբր Ստեփանակերտում վատ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Սարո Սարոյան1

Քաղաքագետ Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին ժամերին, ինչպես եւ սպասելի էր, ահռելի ծավալի գրոհ է սկսվել հանրային տրամադրությունները փոխելու նպատակով: Որոշակի շրջանակներ տարածում են անգամ բեմականացված վիդեո նյութեր՝ հիմնավորելու համար, թե Ստեփանակերտում վատ վիճակ է եւ այլն: Ժողովո՛ւրդ, ամենայն պատասխանատվությամբ բոլորիդ տեղյակ եմ պահում՝ չկա նման բան Ստեփանակերտում:

Ասում եմ նաև հենց նոր Ստեփանակերտի ամենից կարեւոր օղակից ստացված տեղեկատվության հիման վրա: Չնայած եթե դա էլ չունենայի, ապա բաց աղբյուրներում առկա փաստերի վրա հիմնված վերլուծություններս ինձ բավարար էին դա պնդելու համար:

Ով խոսում է Արցախում առկա իբրեւ թե ծայրահեղ վատ վիճակի մասին, նա կամ ապատեղեկատվություն է տարածում, կամ տրվել է ապատեղեկատվական գրոհին՝ դառնալով ձեռնածության առարկա: Իմ բոլոր ընկերներին առաջարկում եմ դիմագրավել այս տեղեկատվական ալիքին՝ արտահայտվելով բոլոր նման կարգի նյութերի ու գրառումների տակ:

Ցանկանո՞ւմ եք օգտակար լինել բանակին, ոչնչացրե՛ք դիտավորյալ խուճապի տարածման բոլոր աղբյուրները: Հենց դա կդառնա այս ժամերին Հայոց բանակի հակադիվերսիոն լայնածավալ գործողություններին ցուցաբերվող ամենից կարեւոր աջակցությունը»: 

--00--ԱԹ