Սադրանքի արդյունքում Ադրբեջանը հասկացավ, որ ի վիճակի չի լուծել Ղարաբաղի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Նիկոլ Փաշինյան

2020 թվականի հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին սադրանք տեղի ունեցավ։ Այդ սադրանքի արդյունքում Ադրբեջանը հասկացավ, որ իր զինված ուժերը ի վիճակի չեն լուծել Ղարաբաղի հարցը։ Այս մասին Գերմանական  Tagesschau պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հենց այդ պատճառով էլ նա ստիպված եղավ օգնության դիմել վարձկաններին ու ահաբեկիչներին։ Այնուհետև տեղի ունեցավ այն, որ օգոստոսից, ինչը նրանք անվանում էին իբր զորավարժություններ, իրականում սիրիական տարածքներից վարձկանների և ահաբեկիչների տեղափոխման գործընթաց էր։ Այդ մարդիկ տեղափոխվեցին Ադրբեջան»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանում բազմաթիվ թուրքական ռազմական տեխնիկա տեղակայվեց։ Թուրք ռազմական մասնագետները նույնպես ուղարկվեցին Ադրբեջան։ Նրանք համատեղ հարձակում ձեռնարկեցին ԼՂ-ի վրա։ 

--00--ԱՀ