ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Ողջ օրը ե՛ւ դիրքերի, ե՛ւ բնակավայրերի ուղղությամբ ոչ մեծ մասշտաբի, բայց ընթացել է հրետակոծություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Օրվա ընթացքում փորձեր անում են, հրետակոծում են, պատասխանն էլ ստանում են»,- նշեց Հովհաննիսյանը և հավելեց․
«Հավատացեք, եթե նշանակալի նահանջ ենք ունենում, մենք հայտնում ենք, իսկ եթե դուք շուտ եք իմանում, քանի որ ինչ-որ մեկը ձեզ հայտնել է, ես չեմ կարող դա ասել, քանի դեռ վերջին զինվորը կռիվ է տալիս այդտեղ»։
ՊՆ ներկայացուցիչը խնդրեց պատերազմի ժամանակ դրսևորել զգուշավորություն և առանձին պատկերացումները չներկայացնել որպես ճշմարտություն:
--00--ԱՀ