Հայ զինվորի թիկունքը չի կարող ընկրկել, այն պետք է լինի անսասան, հաղթանակին հավատացող

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Տաթևիկ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Արդեն ավելի քան 40 օր է՝ հայ զինվորը, հայոց բանակը Ադրբեջանի, Թուրքիայի ու ահաբեկիչների դեմ անհամաչափ, բայց աներևակայելի, գերմարդկային կռիվ է տալիս՝ մեր հայրենիքը, մեր տեսակը պահպանելու համար, մեր ցեղասպանությունն ու կործանումը թույլ չտալու համար, իսկ այստեղ՝ թիկունքում, ապահով բնակարաններում տաք֊տաք նստած որոշ մարդիկ տարածում են խուճապ, փորձում բարոյալքել թիկունքը։

Ես վստահ եմ, որ հայ զինվորի թիկունքը չի կարող ընկրկել, այն պետք է լինի անսասան, հաղթանակին հավատացող, անի գերմարդկայինը ուժեղ լինելու, թիկունքը հավաք ու ամուր պահելու համար։ Կհաղթենք, հաստատ կհաղթենք, բայց եկեք գիտակցենք մեր՝ թիկունքայիններիս ուժն ու ամուր լինելու կարևորությունը»։

--00--ԱՀ