ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Մադրիդի Թագավորական օպերայի առաջին ջութակ, լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանը ֆեյսբուքյան իր էջում հատված է հրապարակել իր նոր ալբոմից, որը կոչվելու է «Արցախ»:
Իր նոր ստեղծագործությամբ ջութակահարը մասնակցել է անցյած շաբաթ տեղի ունեցած «Համերգ՝ հանուն խաղաղության» բարեգործական առցանց համերգին, որի ժամանակ հանգանակված գումարը փոխանցվել է Արցախին կարիքների համար բացված «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
--00—ԼՄ