ՊԲ ՀՕՊ-ը ժամը 13:40-ի սահմանում հարավարևելյան ուղղությամբ բայրաքթար է խոցել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 13:40-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական բայրաքթարը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

Հիշեցնենք, որ այս պահին Շուշիում թեժ մարտեր են: Ըստ Wargonzo-ի՝ իրավիճակը նման է ճոճանակի, նախաձեռնությունն անցնում է ձեռքից ձեռք, ժամում՝ երբեմն մի քանի անգամ:

«Ինչ իրավիճակ էլ լինի այս վայրկյանին, մենք համոզված ենք, որ դեռ շուտ է ու անխոհեմ այս պատմության վերջակետը դնելու համար»,-քիչ առաջ հայտնել է աղբյուրը:

նկար
նկար
նկար

--00—ԼՄ