ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

քաղաքական

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի պաշտոնից։ Այս մասին լրատվամիջոցների հարցին ի պատասխան հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Աշխատակազմից հայտնեցին, որ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը ստացվել է ՀՀ վարչապետից։

Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին` ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս